211652_close_icon
views-count2903 դիտում article-date 21:54 06-02-2016

Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում

Փետրվարի 6-ին, ժամը 19.20-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ավտոմեքենա է արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Ա. Ա.-ին պատկանող «ԳԱԶԵլ» մակնիշի 646 VS 61 պետհամարանիշի ավտոմեքենան: *** Փետրվարի 6-ին, ժամը 18.20-ին ահազանգ է ստացվել, որ Զովասար-Ոսկեթաս ավտոճանապարհի 1-րդ կմ-ում ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտկան հաշվարկ: Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել Մ. Ս.-ին պատկանող «Օպել Աստրա» մակնիշի L5725 և Մ. Հ.-ին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի 34 CZ 841 պետհամարանիշերի ավտոմեքենաները (5 ուղևոր):

Նմանատիպ նյութեր