211652_close_icon
views-count5841 դիտում article-date 21:44 26-12-2015

Անգլիա. Յուրգեն Կլոպը կանգնեցրեց առաջատար «Լեսթերին», Հիդինկը անհաջող սկսեց. տեսանյութ

Անգլիյի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում «Լիվերպուլը» վերջապես կանգնեցրեց առաջատարի՝ «Լեսթերի» հաղթարշավը՝ հաղթելով 1:0: Յուրգեն Կլոպի սաները ամբողջ խաղի ընթացքում հսկայական առավելություն ունեին, սակայն միայն մեկ անգամ նրանց հաջողվեց գրավել մրցակցի դարպասը: Նշենք, որ «Լեսթերը» առաջին անգամ այս առաջնությունում խաղադաշտը լքեց առանց գոլ խփելու: Զուգահետ խաղերի բավական դրամատիկ ստացվեց «Չելսի»-«Ուոթֆորդ» հանդիպումը: «Չելսին» առաջին հանդիպումն էր անցկացնում Գուս Հիդինկի գլխավորությամբ: Լոնդոնցիները բացեցին խաղի հաշիվը, սակայն հետագայում հյուրերը կարողացան երկու գոլ խփել և հաշվի մեջ առաջ անցնել: «Չելսին» կարողացավ հավասարեցնել հաշիվը, իսկ այնուհետև հաղթելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Օսկարը չկարողացավ իրացնել 11 մետրանոց հարվածը: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2: Առաջատարներից մյուսը՝ «Մանչեսթեր Սիթին», տանը 4:1 հաշվով հաղթեց «Սանդերլենդին»: Այս տուրից հետո «Լեսթերը» 38 միավորով շարունակում է մնալ առաջին տեղում: Սակայն նրան շրջանցել 36 միավոր ունեցող «Արսենալը», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: Անգլիայի Պրեմիեր լիգա, 18-րդ տուր «Լիվերպուլ» - «Լեսթեր»՝ 1:0 Կրիստիան Բենտեկե, 63 «Չելսի» - «Ուոթֆորդ»՝ 2:2 Դիեգո Կոստա, 32, 65 – Տրոյ Դենի, 42 (11մ), Օդիոն Իգալո, 56
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր