211652_close_icon
views-count9079 դիտում article-date 16:11 26-12-2015

ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է ՌԴ Ռոստովի մարզում ավտովթարից զոհվածների անունները. նրանց թիվը հասել է 3-ի

ՀՀ Արտգործնախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Դոնի Ռոստովում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածների թիվը հասել է 3-ի: Հիվանդանոցում մահացել է 30-ամյա Էդգար Ալբերտի Պետրոսյանը: Ս. Խաչատրյանը և Ս. Պետրոսյանը ՀՀ քաղաքացի են, է.Պետրոսյանի քաղաքացիությունը ճշտվում է։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/12/26/73754/]հայտնել [/url]էինք, որ Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզում, Կոտելնիկովո-Պեսչանոկոպսկ ավտոճանապարհին տեղի է ունեցել 3 ավտոմեքենաների բախում: Այդ մասին հայտնել էր ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության մամուլի ծառայությունը: Տեղի պետավտոտեսչության նախնական տվյալներով՝ Mazda 3 մակնիշի ավտոմեքենայի վարորդը, վազանց կատարելով ВАЗ-2114 մակնիշի ավտոմեքենային, բախվել էր հանդիպակաց ընթացող նույն՝ ВАЗ-2114 մակնիշի ավտոմեքենային, ինչից հետո երկու ВАЗ-2114-ները բախվել էին իրար: Վթարից զոհվել էին ВАЗ-2114-ներից մեկի վարորդն ու 2 ուղևորները: Զոհվել էր մյուս ВАЗ-2114-ի վարորդն ու ուղևորը: Mazda-ի վարորդը չի տուժել: ВАЗ-2114-ներից մեկի ուղևորներից մեկը կոտրվածքներով հոսպիտալացվել էր: ՀՀ ՏԿԱԻՆ-ն էլ հայտնել էր, որ ՃՏՊ-ի հետևանքով զոհվել էին ՀՀ քաղաքացիներ Ստեփան Կոստանյանը և Էդգար Ալբերտի Պետրոսյանը:

Նմանատիպ նյութեր