211652_close_icon
views-count125401 դիտում article-date 00:19 09-12-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար Լամբադա կամրջի վրա. բախվել են 07-ն ու Mercedes-ը. երիտասարդ աղջիկը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Երեկ՝ դեկտեմբերի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Դավիթ Անհաղթ փողոցում` Լամբադա կամրջի վրա, բախվել են 27-ամյա Արտյոմ Ավագյանի վարած Mercedes մակնիշի 80 CQ 909 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 FO 520 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 07-ի ուղևորը, ով երիտասարդ աղջիկ է, տեղում մահացել է: Վթարի հետևանքով 2 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադները տեղում բուժօգնություն են ցուցաբերել, իսկ հետո 16-ամյա Նարեկ Ավչյանին տեղափոխել են թիվ 8-րդ հիվանդանոց:: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17-րդ ջոկատը` հրամանատարի տեղակալ Զավեն Մելքոնյանի գլխավորությամբ և թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատի 3-րդ խումբը` խմբի պետ Արման Նաղդալյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ՏԿԱԻՆ Փրկարարական ուժերի վարչության պետ, Արսեն Արշակյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածի դին ավտոմեքենայից դուրս բերելու համար փրկարարները օգտագործել են հատուկ տեխնիկա: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր են ժամանել պետի տեղակալ Արտաշես Վանյանը և քննիչ Գոռ Թադևոսյանը: Փաստի առթիվ քննիչ Գ. Թադևոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ քր-օրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են 07-ի վարորդի և մահացածի ինքնությունը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mercedes-ի վարորդը ՀՀ ՊՆ աշխատակից է: *** 09/12/2015 10:00 [color=#CC0000]Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են՝ Վազ 2107-ը վարել է Ալավերդի քաղաքի բնակիչ, 22-ամյա Ռուդիկ Ճարոյանը, ով, ըստ իր հայտարարության, աշխատում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության աշխատակից, իսկ Mercedes-ը վարել է Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի բնակիչ, 27-ամյա Արտյոմ Ավագյանը: Վերջինս, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես փոխանակման կետի պետ, կոչումով ենթասպա է: Վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Mercedes-ի ուղևոր, Երևանի բնակիչ Էմիլ Ղազարյանը և Վազ 2107-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 16-ամյա Նարեկ Ավչյանը: Պարզվել է նաև, որ մահացածը հանդիսանում էր Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի բնակիչ, 36-ամյա Լուսինե Սարգսյանը, ով , ըստ «07»-ի վարորդի հայտարարության, աշխատում էր «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում՝ որպես գանձապահ: [/color] [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր