437174 դիտում
09:51 25-11-2015
Արտակարգ իրավիճակ Նորք Մարաշում. ԱԱԾ-ի և Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության աշխատակիցները վնասազերծել են մինչև ատամները զինված 10 քաղաքացու. հայտնաբերվել է մեծ քանակի զենք-զինամթերք. ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, Երևանում կանխել են լուրջ և մեծ հանցագործություն:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին մեծ թվով ԱԱԾ-ականներ, ինչպես նաև ԱԱԾ հատուկ նշանակության աշխատակիցներ գտնվում են Նորք Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, որի սեփական տներից մեկում վնասազերծել են մինչև ատամները զինված մի քանի անձանց:
Այս պահին նշված փողոցը մեծ թվով ոստիկանության ծառայությունների կողմից վերցվել է ուժեղացված հսկողության տակ, իսկ նշված տան ներսում ԱԱԾ-ականներն ու, ըստ երևույթին, նաև ԱԱԾ քննչական գլխավոր վարչության աշխատակիցները քննչական փորձարարություն են կատարում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ [color=#EF2929]վնասազերծվածները զինված էին ժամանակակից զենք-զինամթերքով, պայթուցիկներով և կասկածվում էին, որ նախատեսել էին «տեռորիստական» գործողություններ կատարել մայրաքաղաքում:[/color]
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ [color=#EF2929]օպերացիան կատարվել է պրոֆեսիոնալ ձևով, ինչի շնորհիվ էլ զոհեր ու վիրավորներ չկան, հակառակ դեպքում, եթե ԱԱԾ-ականները 1 վայրկյան անգամ հապաղեին, մինչև ատամները զինված բաշիբոզուկները գործի կդնեին ինքնաձիգներն ու պայթուցիկները:[/color]
Դեպքի վայր է ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վնասազերծվածներից 3-ը աղջիկներ են, 7-ը՝ տղամարդիկ, նրանց մեծ մասը արտասահմանցիներ են:
***
Դեպքի վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը [url=http://www.sns.am/index.php/am/news/293-25112015]հայտարարություն [/url]է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբակցություն, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ:
2015 թվականին ՀՀ քաղաքացի, Երևանի նախկին բնակիչ, արտասահմանում բնակվող Արթուր Վարդանյանը ժամանելով Հայաստան, ստեղծել և ղեկավարել է հանցավոր համագործակցություն: Նախնական համաձայնությամբ, կազմակերպված խմբի կողմից ապօրինաբար ձեռք է բերվել մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, որը թաքցվել է Երևան քաղաքի Նորք թաղամասում՝ այդ նպատակով վարձակալած առանձնատանը:
Նոյեմբերի 25-ին, Ոստիկանության հետ համատեղ խուզարկությունների ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում <մուխա> տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են:
ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ի և 2-րդ մասերով և 235–րդ հոդվածի 3-րդ մասով, կատարվում է նախաքննություն:
Մանրամասն տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[color=#CC0000]Դեպքի մանրամասներին կարող եք ծանոթանալ առաջիկա կիրակի` նոյեմբերի 29-ին, ժամը 22:00-ին` Արմենիա TV-ի [url=https://www.facebook.com/%D5%8D%D5%B8%D6%82%D6%80-%D5%A1%D5%B6%D5%AF%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-127386954074689/?fref=ts]«Սուր անկյուն»[/url] հաղորդաշարի եթերում:[/color]
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 174+
174+