211652_close_icon
views-count130309 դիտում article-date 16:17 08-11-2015

Երևանում ՀՀ ՊՆ աշխատակիցը Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց վրաերթի է ենթարկել Սուրենավանի գյուղապետի տղային, ով տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` նոյեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում` Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Գևորգ Երեմյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա էր` տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհայի ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` գումարտակի հրամանատարի տեղակալ Աշոտ Սայադյանի գխավորությամբ: Դեպքի վայր է ժամանել է նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Դեպքի մասին ՃՈ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեցից դեպքի վայր է ժամանել բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Գ. Երեմյանը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և այս պահին գնտվում է այնտեղ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած տղան Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի տղան էր` 20-ամյա Արաբո Կարոյի Կարապետյանը, ով սովորում էր Մանկավարժական համալսարանում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր