211652_close_icon
views-count8502 դիտում article-date 10:00 08-11-2015

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. բախվել են ВАЗ 21074-ն ու Nissan-ը. ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանն ու ԱՄՆ քաղաքացին տեղափոխվել են հիվանդանոց

Երեկ` նոյեմբերի 7-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Եղեգնաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 13:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 120.5 կմ հատվածում բախվել են Վայք քաղաքի բնակիչ, 47-ամյա Աղասի Հարությունյանի վարած ВАЗ 21074 մակնիշի 34 ՏR 168 համարանիշի և Վայոց Ձորի մարզի Շատին գյուղի բնակիչ, 24-ամյա Արգամ Հովհաննիսյանի վարած Nissan մակնիշի 33 TԼ 135 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 մեքենաների ուղևորներ, Վայք քաղաքի բնակիչ, 29-ամյա Մարիա Մկրչյանը և ԱՄՆ Միսուրի նահանգի բնակիչ 33-ամյա Գարի Գլասսը տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Գևորգ Գրիգորյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննիիչ Ա. Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով` վիրավորներից Մ.Մկրտչյանը աշխատում է ՀՀ փաստաբանների պալատում` որպես փաստաբան, իսկ վիրավոր Գ. Գլասսը սովորում է ԱՄՆ Միսուրիի համալսարանում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր