211652_close_icon
views-count16325 դիտում article-date 19:13 28-10-2015

Արարատի մարզում 25-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի. վերջինը հիվանդանոցում մահացել է

Այսօր` հոկտեմբերի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 25-ամյա Անդրանիկ Շահգադյանը իր վարած ВАЗ 2106 մակնիշի 23 ՕՍ 497 համարանիշի ավտոմեքենայով Արարատի մարզի Արարատ գյուղի Ա. Գրիբոյեդով փողոցի թիվ 59 տան հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտն, նշված տան բնակիչ, 69-ամյա Արևիկ Մկրտչյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է Արարատի բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց գիտակցության չգալով` մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է, որպեսզի վրաերթի ենթարկվածը տեղափոխվի հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րսդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի և ավագ տեսուչ Ռոբերտ Դավթյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը: Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր