211652_close_icon
views-count47295 դիտում article-date 11:34 19-10-2015

Ինչո՞ւ էր ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը վաղ առավոտյան այցելել բուժհաստատություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը այցելեց Ոստիկանության բժշկական վարչության պոլիկլինիկա, որտեղ գործում են նաև ոստիկանության բժշկական հանձնաժողովը և հիգիենիկ հակահամաճարակային հսկողության կենտրոնը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 20 տարուց ավելի էր՝ նշված շենքը գտնվում էր անմխիթար վիճակում, քանի որ վերջին անգամ կոսմետիկ «վիրահատման» էր ենթարկվել 1997-1998 թվականներին: Վ. Գասպարյանը շրջեց շենքում, ծանոթացավ աշխատանքային պայմաններին, որից հետո մի քանի հանձնարարականներ տվեց պատասխանատուներին: [color=#EF2929] Բժշկական վարչության պոլիկլինիկան վերազինվել է ժամանակակից բուժսարքավորումներով, իսկ շենքային և աշխատանքային պայմանները համապատասխանեցվել են միջազգային չափանիշներին, ինչից հետո կարելի է միանշանակ պնդել, որ հանրապետության մի քանի առաջատար հիվանդանոցներ արդեն ունեն մրցակից:[/color] Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 155+
155+

Նմանատիպ նյութեր