211652_close_icon
views-count123394 դիտում article-date 13:47 18-10-2015

Առեղծվածային դեպք Արմավիրի մարզում. Երասխահուն գյուղում հորթի մարմնով, թռչնի գլխով տարօրինակ կենդանի է ծնվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հոկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Երասխահուն գյուղի բնակչուհի, 56-ամյա Անուշ Կոստանյանը առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, երբ փորձել է կովին կթել, չի կարողացել, քանի որ, ըստ նրա պատմածի` անհանգիստ կովը շարժումներ էր անում և չէր ենթարկվում իրեն, մինչդեռ Անուշը միշտ առանց խնդիրների կթել է կովին: Անհանգստանալով այդ հանգամանքից, Անուշը խնդրել է, որ իրեն օգնության գա Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի անասնաբույժ Եղիշ Կոստանյանը: Վերջինս նայելով անասունին, ասել է որ նա վիժում է: Դրանից հետո անասնաբույժը ինքն իր ուժերով կովի միջից կարողացել է դուրս բերել ընկերքը, որի մեջ եղել է տարօրինակ կենդանի`թռչունի գլխով, կովի մարմնով: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նման դեպք առաջին անգամ է հանդիպում գյուղում: Կովի տերը զբաղվում է անասնապահությամբ և այս պահին կովը արդեն ենթարկվում է տիկին Անուշին, գյուղացիներն էլ կատակում են, այդ տարօրինակ կենդանուն արդեն կոչում են «Ալիև կրտսեր»: Տիկին Անուշն ասում էր նաև, որ նախկինում կովը զույգ հորթ է ծնել և նման տարօրինակ ծնունդ չի եղել: Մասնագետն էլ նայելով կովին` ասում է, որ հիմա էլ նա զույգ ձագերով հղի է: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր