211652_close_icon
views-count11742 դիտում article-date 22:04 12-10-2015

Շղթայական ավտովթար Ապարան քաղաքում. բախվել են Volkswagen-ը, Ford-ը, Nissan-ը և Mercedes-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Ապարան քաղաքի Բաղրամյան փողոցի բախվել են Ապարանի բնակիչներ 37-ամյա Համլետ Ավագյանի վարած Ford Transit մակնիշի 2379 L համարանիշի մարդատար միկրոավտոբուսը և 23-ամյա Արման Ասատրյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 TZ 888 համարանիշի ավտոմեքենան, որից հետո Volkswagen-ը բախվել է կայանված վիճակում գտնվող Ապարանի բնակիչ 32-ամյա Տաթևիկ Եփրեմյանի կողմից շահագործվող Nissan March մակնիշի 34 AP 719 համարանիշի ավտոմեքենային, որն էլ ինքնաբերաբար հետ ընթանալով` բախվել է կայանված վիճակում գտնվող Երևանի բնակիչ, 43-ամյա Երջանիկ Շահինյանի կողմից շահագործվող Mercedes մակնիշի 23 LO 582 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներ Հ. Ավագյանը և Ա. Ասատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարանի բժշկական կենտրոն: Հարվածի հետևանքով Ford-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Սամվել Այվազյանը և Աշոտ Ասատրյանը: Ժամանել է նաև ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ խումբը: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության քննիչ Դավիթ Ոսկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ford-ը սպասարկում Երևան-Ապարան երթուղին: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր