211652_close_icon
views-count4650 դիտում article-date 14:46 16-09-2015

Հակառակորդի գնդակից Այգեհովիտ գյուղում ամբողջովին այրվել է 27-ամյա Բաղրամի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան․ գյուղի կանանցից մի քանիսն էլ խաղողի դաշտում աշխատելիս են եղել

Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում հակառակորդի գնդակից ամբողջովին այրվել է 27-ամյա Բաղրամ Ահարոնյանի «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Այգեհովիտի գյուղապետ Լեւոն Գրիգորյանը։ Նա նշեց, որ, բարեբախտաբար, Բաղրամը ավտոմեքենայի մեջ չի եղել եւ չի տուժել։ Զոհեր եւ վիրավորներ ևս չկան, սակայն այդ կրակոցի ժամանակ գյուղից մի քանի կանայք խաղողի այգիներում աշխատելիս են եղել։ Այգեհովիտի բնակիչները խուճապի չեն մատնվել, քանի որ սովոր են նման իրավիճակների։Այս պահի դրությամբ կրակոցներ չկան։

Նմանատիպ նյութեր