39656 դիտում
12:21 11-09-2015
Գեղարքունիքի մարզում ՊՆ աշխատակիցների ողբերգական վթարից հետո գրանցվեց 4-րդ մահը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցի փողոցի բնակիչ, 30-ամյա Սևակ Գասպարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Վարդենիսի զինվորական կայազորային հոսպիտալից նշված հիվանդանոց էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ սեպտեմբերի 5-ին Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից հետո:
Ս. Գասպարյանն աշխատում էր ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես թիկունքի գծով հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր էր:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/09/07/64140/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի 5-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:
Նշված քր.գործը հարուցվել է սեպտեմբերի 5-ին` Մարտունի- Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի վարչական տարածքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի փաստով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր, որ 30-ամյա Սևակ Գասպարյանը բնակվում է Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու փողոցում և ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում որպես թիկունքի գծով հրամանատարի տեղակալ` կոչումով մայոր, իսկ ուղևոր 30-ամյա Տարոն Սեդրակյանը բնակվում էր Կոտայքի մարզի Գողտ գյուղում: Վերջինս աշխատում էր նշված զորամասում` որպես ավտոծառայության պետ: Տ. Սեդրակյանը մահացել էր տեղում:
Մյուս ուղևոր` 38-ամյա Գևորգ Վարդանյանը բնակվում էր Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում, ծառայում էր նշված զորամասում` որպես ճաշարանի պետ: Նա հիվանդանոցում գիտակցության չգալով` մահացել էր: 28-ամյա Հարություն Միրզոյանը բնակվում է Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում, ծառայում է նույն զորամասում` որպես եռակցող: 38-ամյա Գրիգոր Սահակյանը բնակվում էր Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցում, ծառայում էր նույն զորամասում` որպես շարային մասի պետ` կոչումով մայոր էր: Նա մահացել էր հիվանդանոցում` գիտակցության չգալով: Ըստ նախնական տեղեկությունների` ավտոմեքենան վարել էր Ս. Գասպարյանը:
Ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած Սևակ Գասպարյանը
[img]/ups/images/0190418001441963217376147.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+