211652_close_icon
views-count27581 դիտում article-date 11:33 02-09-2015

Երկվորյակ հրեշտակների երիտասարդ ծնողները համամիտ են, որ աշխարհին մանկան մաքրություն է պետք. նրանք հավատում են, որ երկվորյակ տղաներ էլ են ունենալու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանում երիտասարդ ամուսիններ Վահրամն ու Սոնան մտադիր են իրենց նորաստեղծ ընտանիքը համալրել երկվորյակ տղաներով: Գրեթե ամեն օր նրանք իրենց 1 տարեկան երկվորյակ աղջիկներին՝ Կատրինին և Վանեսսային զբոսնելու են տանում ու հավատում են, որ կարճ ժամանակ անց զբոսնելու դուրս կգան նաև իրենց երկվորյակ տղաների հետ: Հիրավի, կարելի է պնդել, որ նորաստեղծ այս ընտանիքը հավատում ու առաջնորդվում է հայերի այն սիրելի խոսքով, երբ նորաստեղծ ընտանիքներին մաղթում են, որպեսզի 7 շնչով սեղան նստեն: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսիններն ասում էին. «Այս հրեշտակ քույրերին նաև պահապան հրեշտակներ են պետք և այդ հրեշտակները պետք է լինեն նրանց երկվորյակ եղբայրները, քանի որ վստահ ենք, որ նրանք ծնվելու են: Եթե հավատում ես Աստծուն, ցանկություններդ էլ կիրականան, իսկ մեր ցանկությունն է՝ աշխարհին խաղաղություն և որպեսզի հայոց օջախներում լսվեն միայն ուրախության ու մանկան ճիչեր»: Հիրավի, ճիշտ է մեծն պոետ Սևակը, երբ ասել է՝ աշխարհին մանկան մաքրություն է պետք: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր