211652_close_icon
views-count2085 դիտում article-date 22:35 27-08-2015

Ռուսաստանում ուսումնական տարին կմեկնարկի սեպտեմբերի 1-ին

Ռուսաստանի դպրոցներում ուսումնական տարին ինչպես նախկինում կսկսվի սեպտեմբերի 1-ին և փոփոխության չի ենթարկվի: Այս մասին լրագրողներին հայտել է ՌԴ Կրթության և գիտության նախարար Դմիտրի Լիվանովը: Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Իգոր Լեվիտինը առաջարկել էր ուսումնական տարվա սկիզբը տեղափոխել սեպտեմբերի 1-ից 15-ը: Սեպտեմբերի 1-ը երբեք չի դադարի լինել գիտության և խաղաղության օր` միլիոնավոր դպրոցականների համար, նշել է Դ. Լիվանովը:

Նմանատիպ նյութեր