211652_close_icon
views-count44450 դիտում article-date 18:33 17-08-2015

Ողբերգական դեպք Արտաշատում. կադաստրի նախկին պետը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող

Երեկ` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Արտաշատի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Արտաշատի բաժին տեղեկացրել է, որ կանչով մեկնել է Արտաշատ քաղաքի Երևանյան փողոցի թիվ 11 շենք, որտեղ բակում հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշած հասցե են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետի տեղակալ Սաֆարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժնի հերթապահ խումբը` քննիչ Ասատրյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ոստիկաններն ու քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 23 բնակարանի բնակիչ, 68-ամյա Վահան Հակոբյանի դին: Ըստ նախնական տեղեկությունների` Վ. Հակոբյանը 4-րդ հարկից ինքնասպանություն գործելու նպատակով ցած է նետվել: Հայնտաբերվել է նաև երկտող, որում, մասնավորապես, գրված է եղել. «Խնդրոևմ եմ իմ այս քայլով ոչ ոքի չմեղադրել: Տառապում եմ շաքարային դիաբետով, հնարավոր չէ դիմանալ սոսկալի և դաժան այդ ցավերին»: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում` ձեռագրաբանական, մատնադրոշմային, հետքաբանական և դիակի դատաբժշկական: Գ. Շամշյանի տեղեկություներով` Վ. Հակոբյանը երկար տարիներ աշխատել է որպես Արտաշատի կադաստրի պետ:

Նմանատիպ նյութեր