211652_close_icon
views-count49045 դիտում article-date 20:49 27-07-2015

Արտակարգ դեպք Սևանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ. սկուտերը շրջվել է, ջրասուզակները փնտրում են այն վարողին. ԼՐԱՑՎԱԾ

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Սևանի ջրասուզակները՝ հրամանատար Ճզմազյանի գլխավորությամբ, կանչով մեկնել են Սևանա լճի մոտ գտնվող «Հարսնաքար» ռեստորանային համալիր. նրանք ահազանգ են ստացել, որ լճում սկուտերը շրջվել է և այն վարող անձը ջրահեղձ է եղել: Այս պահին նշված վայր է ժամանել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վիգեն Աղեկյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նշված վայր են ժամանում նաև Տարածքային կառավարամնա և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ուժերի վարչության պետ Արսեն Արշակյանն ու Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության պետ Էդիկ Գալստյանը: 22:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ Սևանի ջրասուզակը ջրից դուրս է բերել Սևան քաղաքի բնակիչ 25-ամյա Գևորգ Սաքեյանի դին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր