211652_close_icon
views-count10033 դիտում article-date 16:45 19-07-2015

Եռաբլուր պանթեոնի մուտքի առջև ՀԷՑ-ի աշխատակիցը BMW-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 18-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 10:15-ի սահմաններում Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 64-ամյա Մովսես Գրիգորյանը Սեբաստիա փողոցում Եռաբլուր պանթեոնի մուտքի առջևի հատվածում իր վարած BMW մակնիշի 55 PR 552 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ներքին Շենգավիթ 14 փողոցի բնակիչ 21-ամյա Գրիգոր Ալեքսանյանին: Վարորդը փախուստի չի դիմել օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, որպեսզի նրան օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադը տեղափոխի Էրեբունի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդ Մ. Գրիգորյանը աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Բաղրամյանի մասնաճյուղում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր