211652_close_icon
views-count2084 դիտում article-date 20:36 06-07-2015

Անդրեա Պիրլոն հեռացավ «Յուվենտուսից». տեսանյութ

Իտալական ֆուտբոլի լեգենդ, «Յուվենտուսի» կիսապաշտպան Անդրեա Պիրլոն կարիերան կշարունակի ամերիկյան «Նյու-Յորք Սիթի» ակումբում: Տուրինյան ակումբը հայտնել է, որ երկկողմ համաձայնությամբ 36-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը խզվել է և Պիրլոն տեղափոխվել MLS; «Նյու-Յորք Սիթիյում» Պիրլոն կվաստակի մոտ 6 միլիոն դոլար: Նշենք, որ երկար տարիներ «Միլանում» հանդես գալուց հետո Անդրեա Պիրլոն անվճար տեղափոխվեց «Յուվենտուս», որի կազմում չորս անգամ դարձավ Իտալիայի չեմպիոն: «Յուվենտուսը» Պիրլոյի հեռանալու կապակցությամբ հատուկ տեսանյութ է պատրաստել՝ ընդգծելով ֆուտբոլիստի մեծ ծառայությունները ակումբին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր