211652_close_icon
views-count1152 դիտում article-date 18:43 06-07-2015

«Գազպրոմ»ը դադարեցրել է «Թուրքական հոսք»-ի ենթակառուցվածքների ընդլայնման աշխատանքները

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը դադարեցրել է «Հարավային հոսք» խողովակաշարային համակարգի ընդլայնումը, որի միջոցով ծրագրվում էր գազ մղել «Թուրքական հոսք»-ի համար: Այդ մասին հայտնել է RBC-ն՝ հղում անելով «Գազպրոմ»-ի ղեկավար վարչության անդամ Սերգեյ Պրոզորովի հղած նամակին: Նամակում ասվում է, որ հուլիսի 1-ից «Հարավային հոսք»-ի ենթակառուցվածքների ընդլայնման բոլոր աշխատանքները դադարեցվել են՝ մինչև հատուկ թույլտվություն ձեռք բերելը: Նշենք, որ այն անհրաժեշտ էր, որպեսզի միացվեին «Թուրքական հոսք» գազատարի ծովային և ցամաքային հատվածները:

Նմանատիպ նյութեր