211652_close_icon
views-count30958 դիտում article-date 09:27 12-06-2015

Սայաթ Նովա փողոցում Mercedes-ը բախվել է կայանված BMW X 5-ին. վերջինը հայտնվել է սրճարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 28-ամյա Արման Մանուկյանը իր վարած Mercedes մակնիշի 35 DO 035 համարանիշի ավտոմեքենայով Սայաթ Նովա փողոցում՝ «Mr Barbeque» սրճարանի դիմաց, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 35-ամյա Վաղարշ Ղազարյանին պատկանող BMW X 5 մակնիշի 65 QՏ 555 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ հարվածի արդյունքում BMW X5-ը մասամբ հայտնվել է բացօթյա սրճարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ երբ Mercedes-ը բախվել է BMW-ին և BMW-ն հայտնվել է սրճարանի տարածքում, BMW-ի տերն իր ընկերների հետ այդ պահին նշված սրճարանում սուրճ խմելիս է եղել և առաջին օգնությունն է ցուցաբերել Mercedes-ի վարորդին, իսկ հետո ժամանած շտապ օգնության հերթապահ խումբը Mercedes-ի վարորդին զննելուց հետո վարորդը հայտարարել է, որ վթարի հետևանքով վնասվածքներ չունի և հրաժարվել է բժշկական օգնությունից: Փաստի առթիվ ՃՈ 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի ոստիկանի կողմից անվարույթ նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր