211652_close_icon
views-count15097 դիտում article-date 21:24 05-06-2015

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են ռուսական զինվորական УРАЛ-ը, Peugeot-ն և Opel-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 5-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Շիրակի և Շարուրի փողոցների խաչմերուկում բախվել են Վիտալի Մոլոտովի վարած УРАЛ մակնիշի ռուսական զինվորական 1191 УВ 94 համարանիշի, Երևանի բնակիչ, 49-ամյա Լիլիա Բաբուջյանի վարած Peugeot մակնիշի 29 OU 445 համարանիշի, Տավուշի մարզի բնակիչ, 26-ամյա Վարդան Թադևոսյանի վարած Opel մակնիշի 34 ZP 513 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Քոչարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր