211652_close_icon
views-count2209 դիտում article-date 22:42 29-05-2015

Նորվեգիան հրաժարվում է էլեկտրաէներգիայով աշխատող ավտոմեքենաներից

Բնապահպանական բարելավումներն ու տարբեր միջոցառումները հիմնականում ծախսատար են, սեփական փորձով համոզվել է Նորվեգիայի կառավարությունը, որը ջանում էր բոլոր հնարավոր մեթոդներով խթանել քաղաքացիների կողմից այդպիսի մեքենաների ձեռքբերումը: Առավելություններից են՝ վաճառքից չգանձվող հարկերը, անվճար կայանատեղիներն ու լիցքավորումը, հասարական տրանսպորտի գծանշաններով երթևեկելը: Նման առավելությունների արդյունքում երկու տարվա ընթացքում էլեկտրական մեքենաների թիվն աճել է Նորվեգիայում կանխատեսվածից ավելի արագ տեմպերով՝ հասնելով մինչև 50.000-ի: Այդպիսով Նորվեգիան դարձել էր «Եվրոպայի ամենականաչ երկիրը»: Վերը թվարկված քայլերի բացասական կողմն այն էր, որ պետական գանձապետարանը չէր համալրվում նախատեսված 350-470 միլիոն եվրոյով: Այդ պատճառով կառավարությունը քիչ-քիչ սկսեց չեղյալ հայտարարել տրված արտոնությունները: Սկզբում էլեկտրական ավտոմեքենաներին արգելեցին երթևեկել գծանշանների վրայով, այն դեպքում, երբ հենց խցանումները շրջանցելու համար էին մարդիկ ձեռք բերել դրանք: 4 իշխող կուսակցությունների պատգամավորներն արդեն քննարկել են նաև էլեկտրական ավտոմեքենաների հարկերի գանձման հարցը: Որոշվել է ևս 2 տարի պահպանել արտոնությունները: Դրանից հետո, հավանական է, որ բոլորն ամբողջությամբ կվերացվեն:

Նմանատիպ նյութեր