211652_close_icon
views-count565 դիտում article-date 11:29 28-05-2015

ԻՊ խմբավորումը հրապարակել է Պալմիրա քաղաքի դեռևս չավերված կադրեր. տեսանյութ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է հնագույն Պալմիրա քաղաքի տեսանյութը: Սա Պալմիրան գրավելուց հետո առաջին կադրերն են և, դատելով դրանցից, այն դեռևս ավերված չէ: Հարկ է նշել, որ փորձագետները մտավախություն ունեին, որ գրավելուց հետո արմատականները կոչնչացնեն անտիկ հուշարձանը, ինչպես վարվեցին Իրաքի և Սիրիայի այլ քաղաքներում: Միաժամանակ, թեժ մարտեր են ընթանում խմբավորման և կառավարական բանակի միջև: Պալմիրայից ոչ հեռու լիովին ոչնչացվել են մի քանի բնակելի շենքեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր