211652_close_icon
views-count28945 դիտում article-date 21:41 23-05-2015

Կոտայքի մարզում 29-ամյա վարորդի կյանքը փրկել է ծառը. հակառակ դեպքում՝ Volkswagen Touareg-ով նա կհայտնվեր անդունդում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան քաղաքի Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Նոյ թաղամասի բնակիչ, 29-ամյա Խաչատուր Բաբոյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Չայնիի ոլորաններում, իր վարած Volkswagen Touareg մակնիշի 11 PP 211 համարանիշի ավտոմեքնայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթբետոնե արգելապատնեշներին և բախվել ծառին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան և դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին վարորդը հայտնել է, որ առողջական խնդիրներ չունի: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդին փրկել է ծառը, հակառակ դեպքում՝ նա մոտ 300 մետր կգահավիժեր անդունդը: Դեպքի վայր է ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր