211652_close_icon
views-count23682 դիտում article-date 19:48 18-05-2015

Երևանի «գայի պլաշչադկա» են տեղափոխվել գործարարի «յաշիկն» ու խմած վարորդի Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը և ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվում այն ավտոմեքենաները, որոնց վարորդները իրենց երկաթյա նժույգները վարում են ոչ սթափ՝ առանց վարորդական իրավունքի ու եթե վարելու ընթացքում չարամտորեն խախտում են ճանապարհային երթևեկության կանոնները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ Երևանի «գայի պլաշչադկա» են տեղափոխվել Երևան քաղաքի բնակիչներ, Վահագն Մկրտչյանի վարած Mercedes G մակնիշի 007 ԼՕ 07 համարանիշի և Վլադիմիր Հովսեփյանի Mercedes մակնիշի 77 VԼ 774 համարանիշի ավտոմեքենաները: Վ. Մկրտչյանը «յաշիկով» Երևան քաղաքի փողոցները «չափչփել է»՝ իր մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական (ըստ տեղեկությունների՝ վարորդական իրավունքի վկայականի ժամկետը անցած է եղել), իսկ Վ. Հովսեփյանը եղել է ոչ սթափ (խմած): Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վ. Մկրտչյանը Հայաստանում հայտնի՝ «Արմենիա Վայն» ընկերության սեփականատերն է: Լուսանկարները և տեսանյութը ՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր