211652_close_icon
views-count40129 դիտում article-date 19:44 04-05-2015

Ողբերգական դեպք Տավուշի մարզում. Դիլիջանում գործող «Հալեպ» ռեստորանային համալիրի մոտ հոսող Աղստև գետից ոստիկաններն ու փրկարարները դուրս են բերել 11-ամյա տղայի դին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Դիլիջանի բաժնի օպերատիվ խումբը Դիլիջանի ոստիկանապետ Արթուր Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու քաղաքացիները «Հալեպ» ռեստորանային համալիրի մոտով հոսող Աղստև գետից դուրս բերեցին 11-ամյա տղայի դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր կեսօրից ոստիկանության Դիլիջանի բաժնի աշխատակիցները, փրկարարներն ու քաղաքացիները որոնողական աշխատանքներ էին կատարում, որպեսզի գտնեին Դիլիջանի բնակիչ, 11-ամյա Արման Ղալումյանին: Ցավոք, որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց տղայի դին: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ըստ տեղեկությունների՝ երեխան ընկել է գետը և գետը քշել երեխայի դին՝ բերել, հասցրել է նշված հատված: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան սովորում էր Դիլիջանի թիվ 4 միջնակարգ դպրոցի 4-րդ դասարանում և, ըստ տեղեկությունների՝ երեխան գետն է ընկել Սայաթ-Նովա փողոցին հարակից կամրջից: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գևորգյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը:

Նմանատիպ նյութեր