211652_close_icon
views-count49036 դիտում article-date 14:03 04-05-2015

Ոստիկաններն ու ՀԿԳ քննիչը կանխեցին 5-ամյա երեխայի մահվանից հետո հիվանդանոցում տեղի ունեցող հաշվեհարդարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 20 շենքի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանին ծեծի ենթարկելու փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է մայիսի 2-ին Ազատության պողոտայում՝ Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի մոտ 5-ամյա Ռոկկո Պետրոսյանին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոցում մահացած երեխայի հարազատները, ովքեր հոգեկան ծանր ապրումների մեջ են եղել, ոչ միտումնավոր՝ սթրեսի մեջ գտնվելով (բնականաբար, ով էլ լիներ, կդիմեր այդ քայլին), ծեծի են ենթարկել Դ. Մելիքյանին: Նրան միայն երջանիկ պատահականությամբ կարողացել են փրկել ավելի դաժան հաշվեհարդարից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախուզության օպերլիազորները, նույն բաժնի պահպանության և ՊՊԾ գնդի աշխատակիցները, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչները՝ հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ հիվանդանոցում իրավիճակն այնպես լարված է եղել, որ մահացած երեխայի հայրն անգամ հաշիվ էր պահանջում պապիկից, ում ձեռքերի մեջ մահացել էր երեխան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթ կատարած Դ. Մելիքյանը նախկինում աշխատել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում՝ որպես ավագ օպերլիազոր և երկար ժամանակ ազատվել է ոստիկանության համակարգից: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/05/02/51539/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մայիսի 2-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի 55 DM 557 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արաբկիրի զինկոմիսարիատի հարևանությամբ վրաերթի էր ենթարկել Երևանի Ներքին Զեյթունի բնակիչ, 5-ամյա Ռոկո Պետրոսյանին: Երեխան եղել էր պապիկի հետ: Վարորդը իր վարած Prado-ով վրաերթի ենթարկված երեխային իր պապիկի ուղեկցությամբ տեղափոխել էր Քանաքեռ-Զեյթունի բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, երեխայի կյանքը փրկել չէր հաջողվել: Այդ պահին հիվանդանոց էր ժամանել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Զեյթունի բաժնի ՊՊԾ և պահպանության բաժնի մեծ թվով աշխատակիցներ, քանի որ հիվանդանոցի բակում իրավիճակը լարված էր. մահացած երեխայի հայրն էր այնտեղ, ընկերները, իսկ վարորդին ոստիկանները ուժեղացված հսկողության տակ էին պահում, որպեսզի նրա նկատմամբ հաշվեհարդար չտեսնեն: Ավելի ուշ ֆոտոլրագրողը հայտնել էր` Ոստիկանությունը և քննչական բաժինը պարզել են` վարորդը եղել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 20 շենքի բնակիչ, 42-ամյա Դավիթ Մելիքյանը, ով, ֆոտոլրագրողի տեղեկություններով, աշխատում է «ԱՐՏ - ԼԱՏ» ՍՊԸ-ում` որպես փոխտնօրեն: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր