6076 դիտում
11:33 19-01-2025
Կրակոց՝ Կոտայքի մարզում․ Կոտայքի մարզի քրեական ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են դեպքի վայրը, հրազեններն ու պարզել իրականությունը․ կասկածյալը վիրավորի հորեղբոր որդին է
Այսօր՝ հունվարի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բուժական բնակավայրում կրակոց է հնչել և կա վիրավոր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի, բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ։
Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՀԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ, օրվա պատասխանատու Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։
Այսքան շատ ոստիկանների և պարեկների ժամանման պատճառը նրանում է, քանի որ օպերատիվ տեղեկությունները ստացվել էին Կոտայքի մարզի քրեական վարչությունում, սակայն հստակ վայրը հայտնի չէր, ինչի համար քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները որոնողական աշխատանքներ էին կատարում՝ պարզելու դեպքի վայրը։
Մինչ իրավապահները դեպքի վայրն էին պարզում, Եղվարդ քաղաքի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Նաիրիի բաժին, որ Նաիրի խոշորացված համայնքի Բուժական բնակավայրում գտնվող անասնագոմերից մեկի մոտից շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։
Կարճ ժամանակ անց «Արմենիա» բժշկական կենտրոնից հայտնում են, որ այդ քաղաքացուն Եղվարդի հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնությունն են ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են իրենց մոտ։
Հիվանդանոց մեկնած Կոտայքի քրեական ոստիկաններին բժիշկները հայտնում են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Ոստիկանները պարզում են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Զ-ը. Զ․-ն է։
Մինչ բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն էին ցուցաբերում վիրավորին, Կոտայքի քրեական վարչության, Նաիրիի համայնքային ոստիկանության, ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկներն ու նրանց միացած ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարամ Հակոբյանի գլխավորությամբ պարզել են դեպքի հանգամանքները։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են, որ Զ. Զ․-ին հրազենային վնասվածքը պատճառել է Կոտայքի մարզում հաշվառված, սակայն Երևանում բնակվող 31-ամյա Գ-ը. Զ․-ն։ Նրան գիշերը ժամը 03։00-ի սահմաններում ոստիկանները հայտնաբերում և տեղափոխում են ոստիկանության Նաիրիի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք ակոսափող հրազենը։
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Զ-ը. և Գ-ը. Զ․-երը հորեղբոր տղաներ են և դուրս են եկել որսորդությամբ զբաղվելու և Գ-ը Զ․-ի կողմից անզգուշաբար արձակվել է կրակոց, ինչն էլ վիրավորել է Զ-ը. Զ․-ին։
Հայտնաբերվել է նաև երկրորդ զենքը։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+