211652_close_icon
views-count43831 դիտում article-date 11:27 27-04-2015

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ ինչպես է Ժողինստիտուտի 20-ամյա ուսանողը Porsche Cayenne-ով կատարում վթար ու մահվան ելքով վրաերթ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է ապրիլի 18-ին Երևանում Porsche Cayenne մակնիշի 70 AM 700 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեբաստիա փողոցում մեծ արագությամբ բախվում տաքսուն, այնուհետև վրաերթի ենթարկում հետիոտնին, ով տեղում մահանում է: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/19/50140/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր ապրիլի 18-ին Երևանում տեղի ունեցած ավտովթար-վրաերթի վարորդների և վրաերթի հետևանքով մահացածի ինքնությունը: Պարզվել էր՝ Nissan մակնիշի ավտոմեքենան վարել էր 55-ամյա Վաչագան Սարգսյանը, իսկ մահացածը Երևան քաղաքի Մոլդովական փողոցի բնակիչ, 65-ամյա Դիմիտրի Սահակյանն էր: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ պարզվել էր նաև՝ գիշերը ժամը 02:25-ի սահմաններում Նաիրի բժշկական կենտրոն բուժօգնության էր դիմել Երևան քաղաքի Կիևյան փողոցի թիվ 18 շենքի բնակիչ, 20-ամյա Տարոն Մարտիրոսյանը, ով հիվանդանոց մեկնած հատկապես կարևոր գործերով քննիչ Ա. Գասոյանին հայտնել էր, որ Սեբաստիա փողոցում ավտովթար-վրաերթի պահին Porsche Cayenne մակնիշի 70 AM 700 համարանիշի ավտոմեքենան վարել է ինքը: Փաստի առթիվ Ա. Գասոյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր