211652_close_icon
views-count1228 դիտում article-date 21:48 09-07-2026

Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին․ երեխաներն էլ խնդրանքով դիմում են Նիկոլ Փաշինյանին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տևական ժամանակ է՝ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 48 և 50 շենքերի ու հարակից սեփական տների բնակիչները և օբյեկտների աշխատակիցները ապրում են գարշահոտ ու հակասանիտարական վիճակում։

Պատճառը բակային ու հարակից ճանապարհներին տեղադրված դիտահորերից դուրս եկող կեղտաջրերն են։

Այսօր՝ հուլիսի 9–ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն իրենց զայրութն էին ուղղում «Վեոլիա Ջուր» ընկերությանը, Արմավիրի մարզպետին ևԱրմավիրի քաղաքապետին՝ ասելով․

«Այս խնդիրը երկար տարիների պատմություն ունի, բայց վերջին օրերին ավելի է սաստկացել, դիտահորերի խցանման պատճառով կեղտը դուրս է գալիս, ու ամբողջ տարածքը լցվում է այդ անտանելի հոտով, էլ չենք ասում, որ կեղտաջրերը լցվում են շենքի նկուղները՝ վնասելով հիմքը։

Եթե սրա դեմը չառնեն, էս շենքերը դառնալու են վթարային։

Ո՛չ մարզպետարանից խեր տեսանք, ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ էլ «Վեոլիա»–ից։ Էդ 3 կառույցները իրար հետ ոնց որ հայտնված լինեն հայտնի առակի հերոսների կերպարում՝ կարապը, խեցգետինն ու գայլաձուկը։

Հիմա դրանք ոչ մի բան էլ չեն անում, միայն դատարկ խոստումներ են տալիս։ Ժամանակին, երբ քաղաքապետը Դավիթ Խուդաթյանն էր, և խնդրի մասին քաղաքապետարանում ահազանգում էինք, 1–2 օրվա ընթացքում խնդիրը կարգավորվում էր, իսկ հիմա քաղաքապետ ունենք, ում կարծես թե չի հետաքրքրում քաղաքի այս հատվածը փրկել գարշահոտից։ Եթե մտքին լինի, մի հատ զանգը բավական է, որ «Վեոլիա Ջուրը», որ դարձել է մեզ թիվ 1 փորձանքը, խնդիրը կարգավորի, բայց ո՛չ հույս ունենք, ո՛չ էլ հավատում ենք։

Դրա համար միանգամից դիմում ենք մեր նախկին քաղաքապետ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ներկայիս նախարար Դավիթ Խուդաթյանին»։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխաներն էլ դիմում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով․ «Մենք Ձեզ լսել ենք, մեր հայրիկներին ու մայրիկներին խնդրել ենք, մեզ հեծանիվներ են առել, բայց ում է պետք, որ չենք կարողանում մեր բակում հեծանիվ քշել»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր