Ողբերգական դեպք՝ Տավուշում. փրկարարներին, համայնքային ոստիկաններին ու պարեկներին մեկ ժամից ավելի պահանջվեց՝ ընկնելու ենթադրյալ վայրից 7 կմ հեռավորության վրա, Խաշթառակի կամրջի տակ հայտնաբերելու ջրահեղձ եղած քաղաքացու մարմինը․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հուլիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչություն են դիմել Իջևան քաղաքի մի քանի բնակիչներ և հայտնել, որ իրենց հարազատը գիշերը՝ ժամը 03:40-ի սահմաններում, տնից դուրս է եկել և չի վերադարձել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, որոնվող քաղաքացու հարազատները հայտնել են, որ հավանական է՝ Իջևան քաղաքի Շատրվանների հրապարակի աստիճաններով իջնելիս նա անզգուշաբար ընկած լինի Աղստև գետը։
Տեղում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության Իջևանի և Դիլիջանի մեծ թվով փրկարարներ՝ վարչության պետ Հայկ Սաղաթելյանի, վարչության պետի տեղակալ Գևորգ Մատինյանի գլխավորությամբ, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 10-ից ավելի պարեկներ՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Եփրեմ Գալստյանի, և ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի գլխավորությամբ, որոնվող քաղաքացու հարազատների և մի քանի կամավորների հետ մեկ ժամից ավելի որոնողական աշխատանքների արդյունքում ենթադրյալ ընկնելու վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղ տանող նորակառույց կամրջի տակ, Աղստև գետում հայտնաբերել են որոնվող քաղաքացու մարմինը։
Այն դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ ճոպաններ և պատգարակ։
Դեպքի մասին ոստիկանության Իջևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, վարչության պետի տեղակալ Արա Ենգիբարյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Տավուշի մարզի բնակիչ, 80-ամյա Սերյան Օ.-ն է։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։