211652_close_icon
views-count1453 դիտում article-date 21:39 25-04-2015

Սիրիայի իրավիճակը ցույց է տալիս, որ աշխարհն անկարող է պաշտպանել անմեղներին. Անջելինա Ջոլի

Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, աշխարհին կոչ է արել ավելի մեծ ջանքեր գործադրել սիրիացի փախստականներին օգնելու համար: Ինչպես տեղեկացնում է «rg.ru»-ն, հանդես գալով որպես փախստականների հարցերով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար, Ջոլին ասել է, որ Սիրիայի իրավիճակը ցույց է տալիս, որ աշխարհն անկարող է պաշտպանել անմեղներին: Նրա խոսքերով՝ Անվտանգության խորհրդի իրադրությունը փոխելու լիազորությունները չեն օգտագործվում, քանի որ դրա անդամները չեն կարողանում պայմանավորվել, թե ինչպես է հարկավոր գործել հակամարտության պայմաններում:

Նմանատիպ նյութեր