33993 դիտում
09:40 22-04-2015
Ոստիկանությունը հայտնաբերել է Սևանի նախկին քաղաքապետ «Մողեսի» տղային, ով կասկածվում է սպանություն կատարելու մեջ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 22-ին, ժամը 01:00-ի սահմաններում, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և նույն վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Երևան քաղաքի Աբելյան փողոցում հայտնաբերել են Սևան քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ, 35-ամյա Արթուր Ալեքսանյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրա նկատմամբ որպես կասկածյալ, քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր.-ի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերի (սպանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կազմակերպված խմբի կողմից խուլիգանական դրդումներով) հատկանիշներով: Նրա նկատմամբ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել 2-ամսյա կալանք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Ալեքսանյանը Սևանի նախկին քաղաքապետ, «Մողես» մականվամբ Աշոտ Ալեքսանյանի որդին է:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/04/08/48950/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], ապրիլի 8-ին Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանը միջնորդությամբ դիմել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը սպանություն կատարելու կասկածանքով հետախուզման մեջ գտնվող Սևան քաղաքի Սայաթ Նովա փողոցի բնակիչ, 35-ամյա Արթուր Ալեքսանյանի և Սևան քաղաքի Ս. Սևանցի փողոցի բնակիչ, 37-ամյա Հմայակ Թադևոսյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, ընտրի կալանավորում:
Դատարանը բավարարել էր քննիչի միջնորդութունը և սպանության կասկածանքով հետախուզվող նշված անձինք հայտնաբերվելու դեպքում միանգամից տեղափոխվելու էին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Էլ ավելի վաղ Գ. Շամշյանը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Այս տարվա ապրիլի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Սևանի հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հայտնել էին, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածին կից ցեմենտի առաքման պահակակետի մոտից շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել Սևան քաղաքի Չարենցի 7 շենքի բնակիչ, 44-ամյա Կառլեն Մնեյանին՝ մահացած վիճակում: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա առկա էր եղել ձախ աչքի վերին և ստորին կոպերի, վերին և ստորին շրթունքների արյունազեղում, ստորին շրթունքի վրա առկա էր պատռվածք-վերք, աջ ակնակապիճային շրջանում առկա էր լավ արտահայտված ենթամաշկային հեմատոմա, քթի հիմի շրջանում, ձախ քունքային շրջանում, ձախ աչքի դրսային անկյան շրջանում, աջ արմնկային շրջանի հետին մակերեսին, ձախ դաստակի առաջին մատի հիմային ֆալանգի առաջային մակերեսին քերծվածքներով:
Ֆոտոլրագրողը հայտնել էր նաև, որ նույն օրը հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև նույն քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցից հետո ոստիկանության Սևանի բաժնի և նույն բաժնի քննիչները մեկնել էին դեպքի վայր, որտեղ պարզվել էր, որ մինչև նշված վայրում հայտնվելը սպանվածը մասնակցելիս էր եղել օրեր առաջ Ռիգայից Սևան ժամանած ինչ-որ անձնավորության կողմից կազմակերպված մատաղի արարողությանը, որը տեղի էր ունեցել «Մեծեփ» հյուրանոցային համալիրում: Արդեն համալիրից դուրս գալուց հետո՝ մոտ 800 մետր հեռավորության վրա, 2 հոգի անհիմն վիճաբանության մեջ էին մտել Կ. Մնեյանի հետ, ծեծի ենթարկել նրան, այնուհետև դին տեղափոխել ցեմենտի առաքման պահակակետի մոտ, թողել այնտեղ և Mercedes մակնիշի 81 ՕՕ 008 համարանիշի ավտոմեքենայով հեռացել:
Սպանված Կառլեն Մնեյանը
[img]/ups/images/0132280001429687926797019.jpg[/img]
«Համուլ» մականվամբ Հմայակ Թադևոսյան
[img]/ups/images/0523796001429687871862832.jpg[/img]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+