211652_close_icon
views-count14515 դիտում article-date 20:55 30-10-2024

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիր քաղաքի «Աուրա» գիշերային ակումբի դիմաց. հետիոտնը տեղում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 01:00-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ 45-ամյա Արտյոմ Մ.-ն իր վարած «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայով Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի սկզբնամասում՝ «Աուրա» գիշերային ակումբի դիմաց, վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի բնակիչ 71-ամյա Աշոտ Բ.-ին։

Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ղարիբ Գրիգորյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, վաշտի հրամանատար Մանուկ Սարգսյանի և դասակի հրամանատար Նարեկ Գրիգորյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանն ու ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանը։

Տեղում աշխատել է նաև ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր