211652_close_icon
views-count22562 դիտում article-date 21:11 30-10-2024

Արցախյան 44-օրյա պատերազմի խորհրդանիշ, լեգենդ դարձած Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի՝ պատերազմի դաշտի հայտնի լուսանկարով Ադրբեջանը մոլորեցնում է իր ժողովրդին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Մենք՝ հայերս, չենք սիրում մեր հերոսներին ըստ արժանագույնս գնահատել, քանզի նրանք մեր և մեր սուրբ հայրենիքի համար նվիրաբերել են իրենց համար ամենաթանկը՝ կյանքը։ Հատկապես Արցախյան վերջին պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած հերոսների մասին գրվում կամ հիշատակվում է խիստ սահմանափակ և ոչ բոլոր լրատվական կայքերն ու տպագիր թերթերն են լուսաբանում հերոսներին նվիրված միջոցառումներ, նրանց նվիրված հուշարձանների, ցայտաղբյուրների, դասասենյակների բացման միջոցառումներ։ Այդ է պատճառը որ Ադրբեջանական կայքերն ու դեղին մամուլը տեսնելով այս բարձիթողի վիճակը փորձում է 44-օրյա պատերազմի հերոսներից հրետանավոր, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը ներկայացնում իբրև ադրբեջանցի զինվորի։ 

2024 թվականի հոկտեմբերի 12-ի «Բաքվի բանվոր» թերթի թիվ 190 համարում կա «Հայրենասիրական, և ոչ մի այլ ճանապարհ» վերնագիրը, որը պատմում է 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի մասին։ Լուսանկարում ոչ թե ադրբեջանցի ասկեր է, այլ հայկական ազատամարտիկ։ Սա Ալբերտ Հովհաննիսյանն է, ով 19 տարեկանում գնացել է պաշտպանելու Արցախը, որտեղ մահացել է հոկտեմբերի 8-ին՝ հետմահու դառնալով «Արցախի հերոս»։ Նրա լուսանկարը պատերազմի խորհրդանիշ դարձավ ոչ միայն հայերի, այլեւ համաշխարհային մի շարք լրատվամիջոցների համար։ Ըստ ամենայնի, նաև ադրբեջանական։ Պետք էր փորձել չշփոթել՝ հաշվի առնելով հայկական զինվորական համազգեստը։ Բացի այդ, ադրբեջանցիներն արդեն ունեն իրենց անալոգը` ի դեմս ասկերի, հավակնոտ կեցվածք ընդունելով հրետանու վրա։ Այդ լուսանկարը, ավելի ցնցող, արվել է ի պատասխան Ալբերտ Հովհաննիսյանի։ Բայց, ըստ երևույթին, հայի կերպարն ավելի աչք է շոյում։

Պակաս զավեշտալի չէ, որ ժամանակին սոցիալիստների կողմից ստեղծված «Բաքվի աշխատավոր» թերթը այժմ հրահրում է տարաձայնություններ երկու ազգերի աշխատավորների միջև՝ գովաբանելով 2020 թվականի իրադարձությունները։ Սակայն Ադրբեջանում, լինի ազատական, սոցիալիստ, թե մեկ ուրիշը, միշտ կգտնվի հայատյաց և իրենց Ալիևի հովանավորի հաճախորդը, դրանում նրանք ապրում են իսկական ազգային միասնություն: Թերթի խմբագրությունը ջնջվելու դեպքում ներկայացնում ենք ստորև. Կայքի հոդվածի տարբերակում Ալբերտի փոխարեն արդեն Ալիևն էր պատկերված ամբիոնում։ Բայց ինտերնետն ու թուղթն ամեն ինչ հիշում են։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան համար 59 հիմնական դպրոցը հայտնի է ոչ միայն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, այլ նաև Երևանում, մարզերում, Արցախում և Հայաստանից դուրս։ Դպրոցը հայտնի է ոչ միայն իր ուսուցչական կոլեկտիվի անբասիր աշխատանքով, այլ նաև նրանով, որ ուսուցչական կոլեկտիվը սաների մոտ սերմանում է նաև հայրենասիրություն, սերը դեպի ծնողներն ու հայրենիքը։

Դպրոցում շատ հաճախ հենց սաներից կլսես, որ ասում են․ «Հայրենիքը մանրամասն սիրելու երկիր է» և այդ հայրենիքի մասին ամեն մի ստեղծագործություն՝ կլինի պոեզիա, երգ, երաժշտություն, կերպարվեստ և ռազմագիտություն, երեխաներին սերմանել են դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կազմը։ 2 օր է՝ դպրոցում երեխաներից կլսես Մեծն Սևակի «Ուշ ուշ են գալիս, բայց ոչ ուշացած, գալիս են նրանք ճիշտ ժամանակին» ու այդ խոսքերը դպրոցի սաները ուղղում են Արցախյան 44-օրյա պատերազմներում նահատակված, լեգենդ դարձած Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանակիր Ալբերտ Հովհաննիսյանին, ում անունով սեպտեմբերի 16-ին դպրոցում բացվել է լսարան։

Մինչ այդ դպրոցում բացվել էին նաև նույն դպրոցի շրջանավարտներ, լեգենդ դարձած հերոսներ, սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ նահատակված Թորգոմ Վարդանյանի և Արթուր Ալավերդյանի լսարանները ու Ա․ Հովհաննիսյանի անվամբ բացված լսարանը միացավ ու հարստացրեց դպրոցի պատմության էջերը։ 

Մինչ Ա․ Հովհաննիսյանի անվան լսարանի բացումը՝ առաջին հարկում հերոսների լուսանկարներով բացված անկյունում տեղի էր ունեցել խնկարկում, որին ներկա էին դպրոցի տնօրինությունը, ուսուցչական կազմը, սաները, հերոսի ծնողները, քույրը, հարազատները, դպրոցական ու մարտական ընկերները, հերոսածին մայրեր, հյուրեր Երևանից ու մարզերից։ 

Ներկաները մինչ խնկարկումը 1 րոպե լռությամբ հարգել են Արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հերոսների հիշատակը։ Խնկարկումից հետո դպրոցի սաները՝ հերոս Ա․ Հովհաննիսյանի դասղեկի գլխավորությամբ, ներկայացրել էին հուշ-ցերեկույթ՝ նվիրված հերոսին։ Ի դեպ՝ բացման նախորդ օրը հերոսը կդառնար 23 տարեկան։

Լսարանի բացման պատիվը ընձեռնվել էր հերոսի ծնողներին, քույրիկին և դպրոցի տնօրեն Թերմինե Մելքոնյանին։ Ծնողները դպրոցին նվիրել էին խորհրդանշական, Ալբերտի նկարով պատրաստված զինատեսակը և նրան նվիրված գրքեր, իսկ վերջում դասղեկը երեխաներին ներկայացրել էր ոչ միայն Ալբերտի, այլ նաև Թորգոմի ու Արթուրի կյանքին վերաբերվող դրվագներ։ 

Կենսագրություն

Ալբերտ Հովհաննիսյանը ծնվել է 2001 թվականի սեպտեմբերի 15-ին Երևան քաղաքում։ 2004-2007 թվականներին սովորել է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 5 մանկապարտեզում։ 2006-2012 թվականներին հաճախել է Արաբկիր մարզադպրոց և զբաղվել «դուքենդո» կարատեով։ Արժանացել է սև ու կարմիր գոտիների։ 2007-2012 թվականներին սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցում։ 2012-2015 թվականներին սովորել է «Քվանտ» վարժարանում։ 2015-2016 թվականներին սովորել է Լև Տոլստոյի անվան թիվ 128 դպրոցում։ 2016-2018 թվականներին՝ Հերացու անվան ավագ դպրոցում։ 2018 թվականին ավագ դպրոցին զուգահեռ սովորել է Հայ-ռուսական համալսարանի նախապատրաստական կուրսում։ 2019 թվականին ընդունվել է նույն համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ։

2020 թվականի հունվարի 13-ին զորակոչվել է հայկական բանակ։ Եղել է կրտսեր սերժանտ։

Արժանացել է երկու շքանշանի` ՊՆ հրետանու 3-րդ դասային կարգի մասնագետի և հրետանավորի։ Զոհվել է Հայ-ադրբեջանական պատերազմում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ։ Հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

2020 թվականի հոկտեմբերի 8-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զոհված Ալբերտ Հովհաննիսյանին հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

2021 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Հրետանավորի օրը, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրի համաձայն՝ հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար, կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման: 


Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր