211652_close_icon
views-count2694 դիտում article-date 16:08 21-04-2015

Եվրոպայի չեմպիոն. «Հաղթանակս նվիրում եմ նրանց, ովքեր 100 տարի առաջ կռվեցին և հաղթեցին»

Այսօր՝ ապրիլի 21-ին, հայրենիք վերադարձավ Հայաստանի սամբոյի պատվիրակությունը, որը մեկնել էր Սերբիա՝ մասնակցելու Նովի-սադ քաղաքում անցկացվող Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնությանը: Հիշեցնենք, որ մեր մարզիկները նվաճեցին 1 ոսկե, 3 արծաթե, 4 բրոնզե մեդալ. Երրորդ հորիզոնականներն զբաղեցրեցին Հարություն Սարգսյանը /պատանի՝ 52 կգ/, Դանիել Գաբրիելյանը /պատանի 60կգ/, Գրիգոր Սահակյանը /պատանի, 87կգ/, Արման Նիազյանը /երիտասարդ, 48կգ/, արծաթե պարգևների արժանացան պատանիներից Դավիթ Նալբանդյանը /81 կգ/, երիտասարդներից՝ Վոլոդյա Սարգսյանը /62 կգ/ և Միշա Նազարյանը /82կգ/, իսկ երիտասարդների առաջնության 90-կգ քաշային կարգում Էդիկ Պետրոսյանը գրավեց առաջին տեղն ու նվաճեց չեմպիոնի տիտղոսը: «Զվարթնոց» օդանավակայանում մեր նորընծա չեմպիոնը, ով ի դեպ զինվորական է, ծառայությունն անցկացնում է Բանակի կենտրոնական մարզական ակումբում, հայտարարեց. «Հաղթանակս նվիրում եմ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բոլոր անմեղ զոհերի հիշատակին և հատկապես նրանց, ովքեր 100 տարի առաջ դիմեցին ինքնապաշտպանության, զենք վերցրին, պաշտպանեցին մեր ազգի պատիվը, կյանքը, հայրենիքը, կռվեցին ու հաղթեցին»:

Նմանատիպ նյութեր