211652_close_icon
views-count7879 դիտում article-date 16:59 18-04-2015

Երևանում «Փարքինգ սիթի»-ի վարորդը BYD-ով բախվել է ԱԱԾ-ին պատկանող Toyota Corolla-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում BYD մակնիշի 604 LD 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոսկովյան փողոցում բախվել է Toyota Corolla մակնիշի 007 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ նույն գումարտակի սպայական ջոկի տեսուչ Հովհաննես Սարգսյանի կողմից առանց վարչական վարույթի նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է BYD-ի վարորդը, իսկ տվյալ ավտոմեքենան հաշվառված է «Փարքինգ սիթի»-ի հաշվեկշռում, իսկ Toyota-ն էլ հաշվառված է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր