211652_close_icon
views-count11675 դիտում article-date 15:29 18-04-2015

Ավտովթար՝ Աբովյան քաղաքում. բախվել են Opel-ն ու Москвич-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ բախվել են Աբովյան քաղաքի բնակիչներ, 24-ամյա Գարիկ Յակուբովի վարած Мисквич 2140 մակնիշի 34 FD 580 համարանիշի և 62-ամյա Տիգրան Վասիլյանի վարած Opel Zafira մակնիշի 34 MF 318 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հարվածի հետևանքով Мисквич-ը գլխիվայր շրջվել է: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր