211652_close_icon
views-count46564 դիտում article-date 14:35 07-04-2015

44-ամյա տղամարդուն ծեծելով սպանելու մեջ սևանցիները նշում են իրենց նախկին քաղաքապետի՝ «Մողես» մականվամբ Աշոտ Ալեքսանյանի 35-ամյա տղայի անունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Հովհաննես Մարտիրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի (սպանություն) հատկանիշներով: Ինչպես Սևանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս տարվա ապրիլի 5-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Սևանի հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժին հայտնել են, որ Սևան-Երևան ավտոճանապարհի 59-րդ կմ հատվածին կից ցեմենտի առաքման պահակակետի մոտից շտապ բուժօգնության ծառայության աշխատակիցները հիվանդանոց են տեղափոխել Սևան քաղաքի Չարենցի 7 շենքի բնակիչ, 44-ամյա Կառլեն Մնեյանին՝ մահացած վիճակում: Ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ դիակի վրա առկա է եղել ձախ աչքի վերին և ստորին կոպերի, վերին և ստորին շրթունքների արյունազեղում, ստորին շրթունքի վրա առկա էր պատռվածք-վերք, աջ ակնակապիճային շրջանում առկա էր լավ արտահայտված ենթամաշկային հեմատոմա, քթի հիմի շրջանում, ձախ քունքային շրջանում, ձախ աչքի դրսային անկյան շրջանում, աջ արմնկային շրջանի հետին մակերեսին, ձախ դաստակի առաջին մատի հիմային ֆալանգի առաջային մակերեսին քերծվածքներով: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նույն օրը հիվանդանոց է մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սևանի ոստիկանապետ Վիգեն Աղեկյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության պետ Արտավազդ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Էդիկ Պետրոսյանի գլխավորությամբ: Հիվանդանոցից հետո ոստիկանության Սևանի բաժնի և նույն բաժնի քննիչները մեկնել են դեպքի վայր, որտեղ պարզվել է, որ մինչև նշված վայրում հայտնվելը սպանվածը մասնակցելիս է եղել օրեր առաջ Ռիգայից Սևան ժամանած ինչ-որ անձնավորության կողմից կազմակերպված մատաղի արարողությանը, որը տեղի է ունեցել «Մեծեփ» հյուրանոցային համալիրում: Արդեն համալիրից դուրս գալուց հետո՝ մոտ 800 մետր հեռավորության վրա, 2 հոգի անհիմն վիճաբանության մեջ են մտել Կ. Մնեյանի հետ, ծեծի ենթարկել նրան, այնուհետև դին տեղափոխել ցեմենտի առաքման պահակակետի մոտ, թողել այնտեղ և Mercedes մակնիշի 81 ՕՕ 008 համարանիշի ավտոմեքենայով հեռացել: Այսօր՝ ապրիլի 7-ին, ֆոտոլրագրողի հետ զրույցում սևանցիները ցավով ասում էին, որ սպանվածն իր ընտանիքին նվիրված ամուսին էր, կինը ունի առողջական խնդիրներ, խնամքին ունեն 14 տարեկան աղջիկ և 16 տարեկան տղա: «Բոլորի նկատմամբ խաթրաշահ էր: Ոչ մեկին վնաս չէր տալիս, նվիրված էր իր գործին ու իր ընտանիքին, բայց Մողեսի տղեն Համուլի հետ անհիմն ծեծելով սպանեցին խեղճ տղուն: Էլի լավ էր, ոստիկաններն ու քննիչները շուտ գտան էդ «Մերսեդես»-ը ու երևի արդեն գիտեն Մողեսի տղու ու Համուլի տվյալները»,-ասացին նրանք: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մողեսի տղան Սևանի նախկին քաղաքապետ Աշոտ Ալեքսանյանի տղան է, 35-ամյա Արթուրը, ով բնակվում է Սևան քաղաքի Սայաթ Նովա փողոցում, իսկ Համուլը նրա ընկերն է՝ Սևան քաղաքի Ս. Սևանցի փողոցի բնակիչ, 37-ամյա Հմայակ Թադևոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Սևանի բաժինը, Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունն ու Սևանի քննչական բաժինն այս 2 օրերի ընթացքում օպերատիվ և հսկայածավալ աշխատանքներ են կատարել հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ, իսկ սևանցիներն էլ իրենց հերթին ասում էին. «Եթե Մողեսի տղան ու Համուլը չեն, ինչո՞ւ են փախած: Սաղ Սևանն էլ գիտի, որ իրանք են»: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Սպանված Կառլեն Մնեյանը [img]/ups/images/0235043001428402986458474.jpg[/img] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր