211652_close_icon
views-count3561 դիտում article-date 19:10 31-03-2015

Նախարար Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը ճանաչողական այցով եղել է Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում` այդ բուհում ֆիզիկական կուլտուրա առարկայի հետ կապված խնդիրներին ծանոթանալու նպատակով: Նախարարը հանդիպել է ռեկտոր Արման Ավագյանի հետ, շրջայց է կատարել բուհում, ծանոթացել ակադեմիայի մասնաշենքերին և լսարաններին: Գ. Ղազարյանի այցելության առիթը օրեր առաջ ակադեմիայի նորանշանակ ռեկտորի հետ ունեցած հանդիպումն էրը, որն իր մտահոգությունն է հայտնել բուհում ֆիզկուլտուրա առարկայի դասաժամերի բացակայության կապակցությամբ: Նախարարի խոսքերով` նախարարության որդեգրած` ֆիզիկական կուլտուրայի և սպորտի քարոզչությանն ուղղված քաղաքականության բաղկացուցիչ մասերից մեկը վերաբերում է ուսանողների շրջանում կատարվող աշխատանքներին: Այդ նպատակով Գ. Ղազարյանը ակադեմիայի ղեկավարների հետ քննարկել է ֆիզկուլտուրա առարկան ակադեմիայի կրթական ծրագրում ընդգրկելու հնարավոր տարբերակները: «Այսօրվա ուսանողները մեր ապագա մայրերն են, զինվորները, գիտնականները: Հիմա չմտածելով նրանց առողջության մասին` մենք դատապարտում ենք վաղվա սերնդին կանգնելու լուրջ խնդիրների առջև: Ես` որպես նախարար, անելու եմ հնարավորինը ապագա սերունդների մեջ սպորտի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու ուղղությամբ»,- իր խոսքում ասել է նախարարը:

Նմանատիպ նյութեր