211652_close_icon
views-count26741 դիտում article-date 11:48 31-03-2015

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. քաղաքացիների պնդմամբ՝ վիրավորը 1 ժամից ավելի մնացել է դրսում. նրանք բարձրաձայնում էին. «Ի՞նչ է մտածում «Բուլկի» մարզպետը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:40-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բնակիչ, 37-ամյա Կարեն Գրիգորյանը Երևան-Սևան ավտոճանապարհի 28-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորաններում, «Չայնիի» թեյարանի մոտ, իր վարած Վազ 21099 մակնիշի 90 ԼԼ 656 համարանիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի բետոնե հատվածին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և նրան տեղում օգնություն են ցուցաբերել նույն քաղաքացիներն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները: Ֆոտոլրագրողի հետ զրույցում քաղաքացիներն «ամենավերջին խոսքերով հիշում էին» Չարենցավանի բժշկական կենտրոնի օրվա հերթապահ բուժբրիգադին՝ ասելով. «Մեկ ու կես ժամ ա, զանգահարել ենք Չարենցավանի հիվանդանոց, սակայն նրանք չկան, պատկերացնո՞ւմ եք: Ստիպված զանգահարել ենք վարորդի եղբորը, ով Սևանից ժամանեց և եղբորը տեղափոխեց՝ այն դեպքում, երբ Չարենցավանը վթարի վայրին ավելի մոտ է, քան Սևանը»: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանը և հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի քննիչը: Հավաքվածները նաև արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Բուլկի Արամ», պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի, որպեսզի նման դեպքերում իր մարզի շտապ օգնության խմբերն օպերատիվ գործեն, այլ ոչ թե այսօրվա նման, երբ վիրավորը 1 ժամից ավելի է՝ մնացել էր առանց բժշկական օգնության: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր