Քաղաքացիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ ՃՈ-ն ավելի շատ է մտածում քաղաքացիների անվտանգության մասին, քան ալկոհոլի գովազդատուները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մինչ ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է կատարում Երևան-Սևան ավտոճանապարհին, ինչի շնորհիվ ճանապարհատրանսպորտային պատահարները, այդ թվում՝ ողբերգական, նվազել են, քաղքացվիներն արդարացիորեն բարձրաձայնում են, որ միայն ՃՈ աշխատակիցներով հնարավոր չէ պայքարել վթարների դեմ:
ՃՈ-ն բազմիցս հորդորել է, որ վարորդները ոչ սթափ վիճակում չվարեն տրանսպորտային միջոցները, ինչը, առաջին հերթին, բխում է վարորդի շահերից: Այս օրերին ավելացել է Սևան հանգստանալու մեկնողների հոսքը և քաղաքացիներին ավելի շատ զայրացնում է այն հանգամանքը, որ Երևան-Սևան ավտոճանապարհի ողջ երկայնքով ականատես են լինում լինում սնկի պես աճող ալկոհոլային խմիչքներ գովազդող վահանակների: Իսկ ՃՈ-ն որքան էլ հորդորի, որ վարորդները ոչ սթափ վիճակում ավտոմեքենան չվարեն, միևնույն է, գովազդը նայում են, «ձեռքի հետ էլ ուզում են համտեսել»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի