211652_close_icon
views-count46198 դիտում article-date 22:30 07-07-2024

Կոտայքի մարզում «Honda»-ն բախվել է գովազդային երկաթե սյանը․ 5 վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները՝ ՊԾ պետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ․ վիրավորներից 3-ը հայտնաբերվել են դրսում, նրանք վերադառնում էին Բաթումիից․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ

Այսօր՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում «Honda Fit» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար հատվածում տեղադրված գովազդային վահանակի երկաթե սյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգու, որոնցից 3-ը հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ ՊԾ պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի գլխավորությամբ և «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Մինչ բժիշկների ժամանումը դրսում հայտնաբերված վիրավորներին օգնություն են ցուցաբերել պարեկները՝ օգտագործելով իրենց ծառայողական ավտոմեքենայում պահվող դեղատուփում եղած բժշկական պարագաները։

Այս պահին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Հակոբ Սեկոյանի և նույն դասակի հրամանատարի տեղակալ Գրիգոր Մաթևոսյանի և գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտաշես Ղազարյանի գլխավորությամբ տեղում ուժեղացված ծառայություն են կատարում, իսկ պարեկների այսքան շատ ժամանման պատճառն այն է, քանի որ դեպի Երևան Սևանից հոսքը շատ մեծ է ու որպեսզի վարորդները ավտոմեքենաները չկայանեն և խցանում տեղի չունենա։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ պետ Սերոժ Ավագյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի և վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայր ժամանած՝ վթարված ավտոմեքենայի վիրավորների բարեկամները նշում էին, որ նրանք վերադառնալիս են եղել Բաթումիից։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր