211652_close_icon
views-count7162 դիտում article-date 11:01 17-09-2014

Գյուղացիները բարձրաձայնում են. «Բուլկի» մարզպետը, գյուղապետն ու անտառապահը շուտով կհավակնեն «Աղբի բուրգ» տիտղոսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի ներկայիս մարզպետ, «Բուլկի» մականվամբ Արամ Հարությունյանը տևական ժամանակ է, չի արձագանքում գյուղացիների արդարացի բողոքներին (երևի այս օրերին նա զբաղված է բնապահպանության նախարարության աշխատակիցներին փուռը տալով), որոնք վերաբերում են Կոտայքի մարզի Արզական գյուղի գյուղապետ Նորիկ Մովսիսյանի և անտառապահ Խաչիկ Մելքոնյանի անգործությանը: Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, գյուղի բնակիչները ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էին. «Գյուղ եկած մարդիկ իրենց կերուխումն անելուց հետո Դալար գետը վերածել են մինի աղբանոցի, իսկ գետի ափին իրենց հանգիստն անցկացնողները համապատասխան մարդկանց անօրինական վճարումներ են կատարել, իսկ այդ գումարով պետք է տարածքը մաքրվի խոզի հոգեբանությամբ առաջնորդվող որոշ մարդկանց թողած կեղտի հետքերից: Եթե այդպես շարունակվի, ապա գետի ափը իր երկայնքով կվերածվի Նուբարաշենի աղբանոցի, իսկ հետո էլ գյուղապետն ու անտառապահը մարզպետի գլխավորությամբ կարող են հավակնել «Աղբի բուրգ» տիտղոսին»: Գյուղացիները վստահ են, որ գոնե այս հրապարակումից հետո պատկան մարմինները, ովքեր ջայլամի նման իրնեց գլուխները մտցրել են համապատասխան վայր, դուրս կբերեն այնտեղից և կզբաղվեն լուրջ աշխատանքով: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր