211652_close_icon
views-count2203 դիտում article-date 20:03 30-03-2015

Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Տաշիր, Սյունիքի մարզում և Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վարդենիս քաղաքներում տեղում է ձյուն: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Նմանատիպ նյութեր