211652_close_icon
views-count1080 դիտում article-date 16:19 30-03-2015

Լեհաստանի վարչապետը չի ընդունել Մոսկվա այցելելու Պուտինի հրավերը

Լեհաստանի վարչապետ Էվա Կոպաչը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի կապակցությամբ մայիսյան տոնական միջոցառումներին ներկա գտնվելու հրավերքը: Այսմասին հաղորդել է «Լեհաստան» ռադիոկայանը: Լեհ վարչապետի մամլո խոսնակ Մարցին Կերվինսկին նշել է, որ ներկայիս քաղաքական իրադրությունը թույլ չի տալիս Լեհաստանի վարչապետի այցը Մոսկվա. այն անընդունելի է: Վարչապետը մասնակցելու է Պովոնզկովի գերեզմանոցում կազմակերպվելիք սգո միջոցառումներին: Նրա փոխարեն Ռուսաստան կմեկնի Լեհաստանի մշակույթի նախարար Սովմին Յացեկը: Հիշեցնենք, որ 2010 թվականի ապրիլի 10-ի առավոտյան Լեհաստանի նախագահի օդանավը կործանվեց Սմոլենսկի շրջանում: Վթարի հետևանքով օդանավի վոլոր 88 ուղևորները և անձնակազմի 8 անդամները, այդ թվում՝ Լեհաստանի նախագահ Լեհ Կաչինսկին և նրա կինը:

Նմանատիպ նյութեր