12818 դիտում
20:55 17-03-2015
«ԱՍԱԼԱ»-ի հերթական գործողությունը տնտեսագիտական համալսարանում էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մարտի 17-ին, Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ ՀՊՏՀ-ում հյուրընկալվել էին Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ «ԱՍԱԼԱ»-ի մարտիկներ Վազգեն Սիսիլյանը և Հակոբ Ջուլֆայանը:
Այս հանդիսավոր միջոցառմամբ տրվեց ՀՊՏՀ Ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շարքի մեկնարկը:
Նախքան միջոցառման մեկնարկը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը և Ուսանողական խորհրդի նախագահ ՍերգեյԽառատյանը հյուրերին ուղեկցեցին ՀՊՏՀ զոհված ուսանող-ազատամարտիկների անվան լսարան, որտեղ Սերգեյ Խառատյանը ներկայացրեց մի քանի ուշագրավ փաստեր՝ ուսանող-ազատամարտիկների, լսարանի ստեղծման և «Նժդեհ» ռազմահայրենասիրական ակումբի գործունեության մասին:
Մարտիկները իրենց ստորագրությունները թողեցին գաղտնի բանակի դրոշի վրա, որը նվիրեցին ՀՊՏՀ ուսանողական խորհրդին:
Այնուհետև ՀՊՏՀ մեծ հանդիսասրահում մեկնարկեց հանդիսավոր միջոցառումը: Նախ ցուցադրվեց ֆիլմ, որը պատմում էր «ԱՍԱԼԱ»-ի ստեղծման, գործունեության և առաքելության մասին, որի ավարտին բուռն ծափերի և ձեռքի մատների «հաղթանակ» խորհրդանիշի ուղեկցությամբ դահլիճ մտան գաղտնի բանակի անդամները:
Միջոցառման սկզբում հյուրերին ողջունեց ռեկտոր Կորյուն Աթոյանը: Այնուհետև ողջույնի խոսք ասաց Ուսանողական խորհրդի նախագահ Սերգեյ Խառատյանը, ով նշեց, որ ուսանողական խորհրդի կազմում ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, որը զբաղվելու է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպմամբ: Ս. Խառատյանը նաև խորհրդանշական հուշանվեր հանձնեց մարտիկներին:
Միջոցառման ընթացքում նախ ելույթ ունեցավ «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսիլյանը: Վերջինս առավել հանգամանալից պատմեց «ԱՍԱԼԱ»-ի կազմավորման և գործունեության մասին ուշագրավ պատմություններ, ներկայացրեց պատմական փաստեր:
Վազգեն Սիսիլյանը առանձնացրեց ու կարևորեց Հայկական հարցի միջազգայնացումը և պայքարի կոչ արեց երիտասարդներին. «Մեր առանձնահատկությունը հայ լինելու մեջ է: Հայ ենք, ուրեմն` պետք է պայքարենք»:
Միջոցառման ավարտին ուսանողները հնարավորություն ստացան հյուրերին ուղղել իրենց հարցերը և ստանալ դրանց պատասխանները՝ անմիջապես «ԱՍԱԼԱ»-ի մարտիկներից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
Նմանատիպ նյութեր
2959 դիտում
18:04 27-05-2014
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը դարձել է «Տնտեսագիտական համալսարանների եվրասիական ասոցիացիայի» անդամ
Այս բաժնից
532 դիտում
23:20 25-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
511 դիտում
23:07 25-04-2024
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր