211652_close_icon
views-count20894 դիտում article-date 17:01 14-03-2015

Նոր մանրամասներ Մասիս քաղաքի մուտքի մոտ տեղի ունեցած ավտովթարից. տուժածների մեջ են ոստիկանության և ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արմեն Ստեփանյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մարտի 13-ին, Երևան-Երասխավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վիրավորների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Վազ 2121 մակնիշի ավտոմեքենան վարել է Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ, 25-ամյա Վարազդատ Պետրոսյանը, իսկ Volkswagen-ը վարել է Արտաշատ քաղաքի բնակիչ, 35-ամյա Սևակ Սաֆարյանը: Վթարի հետևանքով Volkswagen-ի վարորդ Ս. Սաֆարյանն ու նրա ուղևոր՝ Արտաշատի բնակիչ, 28-ամյա Իրինա Նազարյանը և Վազ 2121-ի վարորդ Վ. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել Մասիսի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Վազ 2121-ի վարորդ Վ. Պետրոսյանը ծառայում է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ոստիկանության Կոտայքի բաժնում՝ որպես համայնքային ոստիկան, կոչումով լեյտենանտ է, իսկ Volkswagen-ի վարորդ Ս. Սաֆարյանը աշխատում է ՌԴ սահմանապահ զորքերի N զորամասի նյութատեխնիկական վաշտում: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2015/03/13/46072/]հայտնել էր ֆոտոլրագրողը[/url], մարտի 13-ին ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ Մասիս քաղաքի գլխավոր մուտքի մոտ, բախվել էին Volkswagen մակնիշի 34 PC 957 համարանիշի և ВАЗ 2121 մակնիշի 43 ԼՕ 314 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են Մասիսի հիվանդանոց: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության օպերլիազոր Գարիկ Գևորգյանի գլխավորությամբ: Քննչական աշխատանքները ղեկավարում էր Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Արթուր Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր էին նախապատրաստվում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 47+
47+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր