13976 դիտում
20:24 01-09-2014
Նոր մանրամասներ Սելիմի լեռնանցքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, վիրավորները ոստիկանության ծառայողներ են
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Վայոց Ձորի մարզի քննչական բաժնում նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 31-ին, Սելիմի լեռնանցքում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետեւանքով մահացածի եւ վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ «Օպել-Աստրա» մակնիշի 34 ՏA 573 համարանիշի ավտոմեքենան վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 24-ամյա Լեւոն Սիրունյանը, ով Գետափ-Մարտունի ավտոճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց դեպի աջ եւ շրջվել:
Վթարի հետեւանքով Լ. Սիրունյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորներ, Հրազդան քաղաքի բնակիչ, 22-ամյա Արսեն Սողոմոնյանը եւ Աբովյան քաղաքի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրագրողի տեղեկություններով, Ա. Սողոմոնյանը աշխատում է Ոստիկանության Կոտայքի բաժնում որպես համայնքային ոստիկան, իսկ Ա. Հովհաննիսյանը՝ նույն բաժնում որպես քրեական հետախուզության բաժանմունքի ավագ-օպեր լիազոր:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2014/08/31/25123/]ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը[/url] երեկ՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: